Օմանը կոչ է անում ճկունություն և միջազգային ջանքերի ինտենսիվացում՝ նավագնացության անվտանգությունն ու առևտրի հոսքը ապահովելու համար

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ՝ տարածաշրջանի վերջին զարգացումները քննարկելու նպատակով, հայտնում է Օմանի ԱԳ նախարարությունը։ Զրուցակիցները ընդգծել են, որ անհրաժեշտ է ինտենսիվացնել միջազգային ջանքերը՝ վերականգնելու ծովային նավագնացության անվտանգությունն ու ազատությունը։
Հաղորդագրության համաձայն, կողմերը կարևորել են նաև միջազգային իրավունքի շրջանակում գլոբալ առևտրի անխափան հոսքի ապահովումը։ Նշվել է, որ բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն անհրաժեշտ ճկունություն՝ վիճահարույց հարցերին գործնական լուծումներ տալու և ընդհանուր շահերը հաշվի առնելու համար։
Օմանը ավանդաբար հանդես է եկել որպես միջնորդ ԱՄՆ–Իրան հարաբերություններում և բազմիցս կոչ է արել տարածաշրջանում լարվածության թուլացման։ ԱԳՆ-ի փոխանցմամբ հնչեցված շեշտադրումներն իրապես համահունչ են այդ դիրքավորմանը։
