Փաշինյանն ու Բարտ դե Վևերը մասնակցել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացման արարողությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը մասնակցեցին Հայաստանում Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումը։ «Սա Բելգիայի և Հայաստանի միջև զարգացող հարաբերությունների դրսևորումն է։
Մենք ունենք երկարատև պատմական կապեր, և մեր հարաբերությունները հիմնված են այդ ավանդույթների վրա։ Այն այժմ զարգանում է որպես ժամանակակից համագործակցություն՝ Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և զարգացման գործում», իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։
Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերն իր հերթին ասաց. «Բելգիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին և այդպես էլ կշարունակի։ Թույլ տվեք հստակորեն և համոզվածությամբ ասել, որ մենք կշարունակենք ամրապնդել մեր ազգերի միջև բարեկամությունը»։
Բարտ դե Վևերը Երևան էր ժամանել նախօրեին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որի շրջանակում տեղի ունեցած դեսպանության բացման արարողությունը դարձավ նաև հայ-բելգիական քաղաքական երկխոսության ևս մեկ կարևոր պահ։
