Փաշինյանը Կիրանցում մասնակցեց վերականգված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Տավուշի մարզում էր. նա Կիրանց գյուղում մասնակցեց վերականգված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը: Փաշինյանին ուղեկցում էին տարածքային կառավարման, ներքին գործերի և կրթության նախարարները։ Օծումից հետո, ֆեյսբուքյան ուղիղ եթերում, վարչապետը նշեց, որ սահմանազատված այս հատվածում գտնվող եկեղեցու վերականգնումը համարում է շատ խորհրդանշական քայլ՝ հայ-ադրբեջանական սահմանի համատեքստում։
Եկեղեցին օծվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի ձեռամբ։ Նույն ժամանակ, հաղորդվում է, որ բարձրաստիճան այս հոգևորականը չի միացել Փաշինյանի՝ կաթողիկոսին գահից հեռացնելու արշավին, իսկ Տավուշի թեմից նույնպես որևէ հոգևորական չի պաշտպանել Փաշինյանի եկեղեցու բարենորոգման շարժումը։
Օծման արարողությունը մեկնարկել էր Աճարկուտ գյուղի սկզբնամասից՝ հոգևորականների առաջնորդած ուխտերթով, որից հետո հավատացյալները ուղեկցեցին սրբագործման ծեսը Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցում։
