Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել

Սաուդյան Արաբիան կալանել է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։ «Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայտնաբերել և ոչնչացրել է թևավոր հրթիռներ, ինչպես նաև հինգ բալիստիկ հրթիռ, որոնք թիրախավորում էին Արևելյան նահանգը», – հաղորդում է հեռուստաալիքը։
Բացի այդ, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, «վերջին մի քանի ժամվա ընթացքում կալանվել և ոչնչացվել է 15 անօդաչու թռչող սարք»։ Ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ նաև ասվում է Էր Ռիադի ուղղությամբ յոթ բալիստիկ հրթիռի արձակման մասին։
«Երկու հրթիռ կալանվել է, մեկը՝ ոչնչացվել, իսկ մնացած չորսն ընկել են Պարսից ծոցը և չբնակեցված շրջաններում», – նշվում է հրապարակման մեջ։ The Associated Press գործակալության տվյալներով՝ Բահրեյնում նույնպես երկու անգամ հրթիռային տագնապի ազդանշաններ են հնչել։
