Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը Բաքվում աջակցել է Հայաստանի–Ադրբեջանի արձանագրվող առաջընթացին

Բաքու կատարած այցի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը լրագրողների հետ զրույցում իր աջակցությունն արտահայտեց Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրվող առաջընթացին։
Ըստ ադրբեջանական մամուլի՝ Չունգոնգը նշել է, որ տարածաշրջանում, որտեղ հակամարտությունները շարունակվում են, պետք է աջակցել այդ առաջընթացին, քանի որ այն դեպքում, երբ տարածաշրջանի այլ երկրներ ավելի խորն են ներգրավվում հակամարտությունների մեջ, Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են հակառակ ուղղությամբ։
«Այդ միտումը մենք բարձր ենք գնահատում»,— ասել է նա։ Անդրադառնալով Բաքվի հետ հարաբերություններին՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ շարունակելու և ամրապնդելու են փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ընդունել է։
