Կադիրովը հայտարարեց, որ կրկին առաջադրվելու է Չեչնիայի ղեկավարի պաշտոնում

Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարեց, որ պատրաստվում է կրկին առաջադրվել հանրապետության ղեկավարի պաշտոնում։ Հանդիպմանը Ռուսաստանի նախագահը երախտագիտություն հայտնեց Կադիրովին «հատուկ ռազմական գործողության ընթացքում ցուցաբերած աջակցության համար» և նրան հաջողություն մաղթեց սեպտեմբերի 20-ին կայանալիք ընտրություններում։
«Եթե դուք հավանություն եք տալիս և եթե ժողովուրդը կրկին ընտրի ինձ, ես կշարունակեմ ծառայել ձեզ որպես զինվոր և չեմ հիասթափեցնի ձեզ»,— ասաց Կադիրովը Պուտինի հետ զրույցում։ Վերջին ամիսներին ռուսաստանյան ընդդիմադիր մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, ըստ որոնց Կադիրովը մահացու հիվանդ է և պատրաստվում է իր պաշտոնը փոխանցել որդիներից մեկին։
Ռամզան Կադիրովը Չեչնիան ղեկավարում է 2007 թվականի փետրվարից։
