Լըկորնյու. Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին, Հայաստանի ինքնիշխանությունը սակարկելի չէ

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել է, որ իր պատմությանը հավատարիմ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին՝ նրա պաշտպանության և խաղաղության համար։ Նա շեշտել է, որ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկելի չէ։ Նախօրեին տարելիցի կապակցությամբ գրառում էր արել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
Երևանն ու Փարիզը 2023-ի հոկտեմբերին ստորագրել են ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր, որոնցով Ֆրանսիան Հայաստանին տրամադրում է ռադարներ և հրթիռներ, ինչպես նաև խորհրդատվություն՝ բանակի բարեփոխումների հարցում։ Երկու կողմերն ընդգծում են, որ տրամադրվող սարքավորումները բացառապես պաշտպանական բնույթի են։
Երևանը հայտարարել է, որ անվտանգության ոլորտում իր հարաբերությունները որոշակիորեն դիվերսիֆիկացնում է, իսկ Հայաստանում բանակի բարեփոխումները չունեն որևէ ագրեսիվ ենթատեքստ։
