Թրամփը հայտնել է մայիսի 9-11-ը նախատեսվող եռօրյա հրադադարի մասին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհամաձայնվեն եռօրյա հրադադարի շուրջ մայիսի 9-ին, 10-ին և 11-ին։ Նրա խոսքով՝ համաձայնավորված դադարը ներառելու է նաև գերիների փոխանակում՝ յուրաքանչյուր երկրից 1000 հոգի։ «Այս խնդրանքը ես անձամբ եմ արել, և ես շատ եմ գնահատում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու համաձայնությունը։
Հուսով եմ, որ սա շատ երկար, մահացու և դժվարին պատերազմի ավարտի սկիզբն է», գրել է Թրամփը Truth Social հարթակում։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարվի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի առթիվ։
Թրամփի հրապարակման համաձայն՝ նախատեսվող երեքօրյա դադարը պետք է ուղեկցվի գերիների լայն փոխանակումով, ինչն, ըստ նրա ձևակերպման, կարող է դառնալ երկարատև հակամարտության թուլացման կարևոր քայլ։ Սպասվում է հետագա հստակեցում կողմերից՝ հրադադարի մեխանիզմների և իրականացմյանի վերաբերյալ։
