Disney-ն սկսել է «Կասպեր» սերիալի մշակումը. ռեժիսոր և սցենարիստ՝ Ռոբ Լեթերման

Disney-ը ձեռնարկել է «Կասպեր» սերիալի ստեղծումը՝ բարի ու սիրելի ուրվականի մասին նոր էկրանավորմամբ, հաղորդում է Deadline-ը։ Թողարկման վերջնական ամսաթիվը դեռևս չի նշվում։ Ընկերության տվյալներով նախագիծը նման կլինի հայտնի «Wednesday» սերիալին։ Սերիալը կստեղծվի ռեժիսոր և սցենարիստ Ռոբ Լեթերմանի ղեկավարությամբ, որը հայտնի է «Պոկեմոն․ Դետեկտիվ Պիկաչու» ֆիլմով։
Սյուժեի մանրամասներն ու դերասանական կազմը կհայտարարվեն ավելի ուշ։ «Կասպերը» սկզբնապես համանուն մուլտֆիլմերի հերոսն է, որոնք թողարկվել են 1945-1959 թվականներին։ Այդ ժամանակից ի վեր կերպարը ստացել է բազմաթիվ ադապտացիաներ տարբեր հարթակներում։ Ամենահայտնի էկրանավորումներից մեկը 1995-ի «Կասպեր» լիամետրաժ ֆիլմն է, որտեղ նկարահանվել են Քրիստինա Ռիչին («Ադդամսների ընտանիք») և Բիլ Պուլմանը («Մայրուղի դեպի ոչ մի տեղ»)։
Քանի որ սերիալը ներկայում զարգանցման փուլում է, թողարկման ժամկետի և դերասանական կազմի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությունները, ըստ նախագծի հեղինակների, կհետևեն ավելի ուշ։
