Փաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ի Մոսկվայի շքերթին՝ քարոզարշավի պատճառով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարի չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի մայիսի 9-ին նախատեսված Հաղթանակի շքերթին՝ պատճառաբանելով քարոզարշավը։ Սա վերջին երեք տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ նա բաց թողնում է մոսկովյան միջոցառումները այդ օրը։
«Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին»,— ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նրա խոսքով՝ այդ տեղեկացումն արվել է դեռ ապրիլին՝ իր նախորդ այցելության ժամանակ։
Փաշինյանը չի հստակեցրել, թե իր փոխարեն Հայաստանից այլ պաշտոնյա կմեկնի՞ Մոսկվա, թե ոչ։ Մինչ այդ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայի շքերթին «ՌԴ այլ բարեկամ երկրների շարքում»։ Օրեր առաջ Երևանում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ այդ օրը «ԱԹՍ-ները բզզալու են Մոսկվայի Կարմիր հրապարակի վրա»։
Այս պահի դրությամբ պաշտոնական Երևանը չի հայտնել՝ արդյոք որևէ այլ ներկայացուցիչ կմասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին Մոսկվայում։
