Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հեռացրել է կաթողիկոսի այցի մասին հրապարակումը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը իր կայքում և սոցցանցի էջերում հրապարակել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի այցի մասին լուսանկարներ ու տեղեկատվություն, սակայն ժամեր անց այդ գրառումն ամբողջությամբ հեռացվել է ինչպես կայքից, այնպես էլ սոցիալական հարթակներից։ Թանգարան-ինստիտուտի կայքում այս պահին առկա է անդրադարձ միայն վարչապետի և իշխանության մյուս ներկայացուցիչների այցելությանը։
Ինչպես վերջին տարիներին, այս անգամ էլ վեհափառը հուշահամալիր է այցելել իշխանություններից առանձին։ Վարչապետը արդեն մեկ տարի է՝ պահանջում է նրա հրաժարականը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով՝ փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար։
Այս պահին թանգարան-инստիտուտի կայքում ներկայացված են միայն իշխանության ներկայացուցիչների այցելության մասին նյութերը, մինչդեռ կաթողիկոսի այցի հրապարակումը հեռացված է։
