Սաքսակիեում իսրայելական հարվածից՝ առնվազն 7 զոհ և 15 վիրավոր

Լիբանանի հարավային Սաքսակիե քաղաքում իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, ներառյալ մեկ երեխա, և վիրավորվել է 15-ը, տեղեկացրել է Լիբանանի առողջապահության նախարարությունը. Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը հայտնել է, թե հարվածել է քաղաքում գտնվող «Հեզբոլա» շարժման զինյալներին՝ մեղադրելով նրանց իսրայելցի զինվորների դեմ հարձակումներ պլանավորելու մեջ.
Միացյալ Նահանգները Վաշինգտոնում Լիբանանի և Իսրայելի դեսպանների միջև բանակցությունների երկու փուլ է անցկացրել։ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ապրիլի 23-ին կայացած հանդիպման ընթացքում Իսրայելը և Լիբանանը երեք շաբաթով երկարաձգեցին 10-օրյա հրադադարը, սակայն այն խախտվում է, և կողմերը՝ Իսրայելը ու «Հեզբոլա»-ն, իրար են մեղադրում նախահարձակ լինելու համար.
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյայի տեղեկմամբ՝ Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում հինգշաբթի և ուրբաթ օրերին կանցկացնեն բանակցությունների երրորդ փուլը.
