Պակիստանի ԱԳՆ-ը ողջունում է ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնության նշանները, սակայն չի բացահայտում մանրամասներ

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է լուրը, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը դադարեցնելու շուրջ հնարավոր համաձայնության հասնելու նշաններ կան՝ ընդգծելով, որ այս փուլում մանրամասներ չի հրապարակվի։ «Որպես միջնորդներ՝ մենք չենք կորցնի երկու կողմերի վստահությունը և չենք բացահայտի մանրամասները», — նշված է նախարարության հայտարարությունում։
Փաստաթղթում պաշտոնական Իսլամաբադը չի ներկայացրել հավելյալ տվյալներ այն մասին, թե ինչ փուլում են հնարավոր համաձայնեցումները։ Նախարարությունը նաև հայտնել է, որ տեղեկություններ չունի, թե որ երկիրը կարող է հյուրընկալել Վաշինգտոնի և Թեհրանի պատվիրակություններին՝ խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի համար։
Միաժամանակ շեշտվել է. «մեզ համար պատիվ կլինի, եթե այն տեղի ունենա Իսլամաբադում»։ Այլ մանրամասներ այս մասին նախարարությունը չի ներկայացրել։
