Պակիստանը զսպվածության կոչ արեց՝ դատապարտելով Թեհրանի հարձակումները ԱՄԷ-ի դեմ

ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր սրվող լարվածության ֆոնին Պակիստանը կոչ է արել զսպվածության՝ դատապարտելով Թեհրանի հարձակումները Միացյալ Արաբական Էմիրությունների դեմ և ընդգծելով փխրուն հրադադարի պահպանումը։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Պակիստանը «խստորեն դատապարտում է քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումները» Միացյալ Արաբական Էմիրություններում և հայտնել է «լիակատար համերաշխություն» երկրի ղեկավարությանը և ժողովրդին։
«Բացարձակ կարևոր է պահպանել և հարգել հրադադարը, որը թույլ կտա դիվանագիտական անհրաժեշտ մթնոլորտ ապահովել, ինչն էլ կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության»,— գրել է Շարիֆը X-ում։ ԱՄՆ նախագահը երեկ կրկին սպառնացել էր «ջնջել Իրանը երկրի երեսից», եթե այն հարձակվի ամերիկյան նավերի վրա։
Այդ հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Իրանը հարվածել էր Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային օբյեկտներին՝ ի պատասխան ԱՄՆ ռազմական նախաձեռնության, որի նպատակն էր վերաբացել նեղուցը։ Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս ԱրաղՉին զգուշացրել է Վաշինգտոնին՝ չշարունակել նեղուցում արգելափակված նավերի ազատ տեղաշարժն ապահովելու նախաձեռնությունը։
Պակիստանի ուղերձը շեշտում է հրադադարի պահպանումը որպես անհրաժեշտ նախապայման՝ դիվանագիտական մթնոլորտ ձևավորելու և տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգության հասնելու համար։
