Շիրակի փողոցի պահեստում բռնկված հրդեհը մարվել է. ներգրավվել է վեց մարտական հաշվարկ

Երևանի Շիրակի փողոցում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է լուսադեմին՝ շուրջ վեց ժամ տևած աշխատանքի արդյունքում։ Արտակարգ դեպքի մասին ահազանգը 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ստացել էր մայիսի 1-ին, ժամը 22:34-ին։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկը, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Ըստ նույն աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է մայիսի 2-ին, ժամը 00:22-ին, իսկ ամբողջությամբ մարվել՝ ժամը 04:18-ին։ Այրվել են լամինատ, դռների և հատակի շրիշակներ։ Միջադեպի վերաբերյալ հավելյալ տվյալներ Փրկարար ծառայությունը չի ներկայացրել։
