Նավթի գներն աճել են. WTI-ն՝ 99.32 դոլար, Brent-ը՝ 111.03 դոլար

Ապրիլի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքներով համաշխարհային հումքային բորսաներում նավթի գներն աճել են։ Գլխավոր ցուցանիշները վերև են ուղղվել Նյու Յորքում և Լոնդոնում իրականացված առևտրի ընթացքում։ Նյու Յորքի NYMEX բորսայում WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.75%-ով՝ հասնելով 99.32 դոլարի։
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթը թանկացել է 1.27%-ով՝ կազմելով 111.03 դոլար։ Նավթի չափման հիմնական միավորը բարելն է, իսկ մեկ բարելը կազմում է 158.98 լիտր։ NYMEX-ն ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում։
Ներկայումս առևտուրը կատարվում է երկու բորսայական միավորներով՝ NYMEX (նավթ, գազ, պլատին, պալադիում, էթանոլ, ածուխ, էլեկտրաէներգիա և ածխածնի երկօքսիդի արտանետումներ) և COMEX (ոսկի, արծաթ, պղինձ, ալյումին) ուղղություններով։ Լոնդոնի Intercontinental Exchange-ը (ICE) համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսա է, որը հիմնադրվել է 1982 թվականին։
