Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարան սպանվել է JNIM-ի հարձակման ժամանակ

Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարան սպանվել է զինված հարձակման ընթացքում, որը, ըստ միջազգային լրատվամիջոցների, նախաձեռնել են «Ալ-Քաիդայի» հետ փոխկապակցվող JNIM խմբավորման զինյալները։ Նույն տեղեկություններով, հարձակումը տեղի է ունեցել մայրաքաղաք Բամակոյից շուրջ 15 կիլոմետր հյուսիս-արևմուտքում գտնվող Կատիի կեցավայրում։
Այդտեղ է բնակվում նաև երկրի ժամանակավոր նախագահ Ասիմի Գոիտան, որը, ըստ հաղորդումների, չի տուժել հարձակումից։ Նախօրեին Բամակոյում, ինչպես նաև երկրի ներքին շրջանների մի քանի բնակավայրերում կրկին պայթյունների ձայներ էին լսվել։ Բանակը հայտնել էր, որ տարբեր խմբեր սկսել են համակարգված հարձակումներ։
Մալիի ռազմական առաջնորդները իշխանության են եկել 2020 և 2021 թվականների պետական հեղաշրջումներից հետո՝ խոստանալով վերականգնել անվտանգությունը, սակայն զինյալները շարունակում են հաճախակի հարձակումներ գործել թե՛ բանակի, թե՛ քաղաքացիական բնակչության վրա։
