Հանրապետականը բողոքի ակցիա է անցկացնում Երևանի քաղաքապետարանի մոտ, նախատեսում է քայլերթ դեպի Մարզահամերգային համալիր

Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են հավաքվել բողոքի ակցիայի համար և հայտարարել, որ պատրաստվում են քայլերթով շարժվել Մարզահամերգային համալիրի ուղղությամբ, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. Կազմակերպիչների նշած երթուղին անցնում է այն հատվածներով, որոնք ոստիկանությունը հայտարարել է փակ են երթևեկության համար։
Ակցիայի մասնակիցները, ըստ իրենց հայտարարության, նախատեսում են լուռ, պաստառներով քայլել մայթերով և այլ մտադրություն չունեն։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ասաց, որ կասկածներ ունեն՝ ոստիկաններն իրենց թույլ չեն տալու առաջանալ։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը երթը արգելող որևէ հայտարարություն չի արել, հետևաբար, եթե փորձեն խոչընդոտել շարժը, այդ քայլը, իր գնահատմամբ, կլինի ապօրինի.
Ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ շարունակելու են քայլել դեպի Մարզահամերգային համալիր՝ մայթերով, մինչ գագաթնաժողովը տեղի է ունենում այնտեղ։
