Կրակոցներ Սպիտակ տան մոտ. կասկածյալը վնասազերծվել է, վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց

Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել. ԱՄՆ Գաղտնի ծառայությունը վնասազերծել է իրավապահների ուղղությամբ կրակ բացած անձին։ Կասկածյալը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Գաղտնի ծառայության փոխտնօրենը հայտնել է, որ կասկածյալի մոտից զենք է հայտնաբերվել, սակայն այս պահին լրացուցիչ մանրամասներ չեն ներկայացվել։
Վաշինգտոնում վերջին օրերին ուժային կառույցները գործել են բարձր պատրաստականությամբ՝ անցած ամսվա վերջում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ընթացքում արձանագրված կրակոցներից հետո, որի կապակցությամբ մեկ մարդ արդեն ձերբակալվել է։
Հարցին, թե արդյոք Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջադեպը կարող է կապված լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ արձանագրված կրակոցների հետ, Գաղտնի ծառայության փոխտնօրենը պատասխանել է. «Արդյոք դա ուղղված էր նախագահին, թե ոչ, ես չգիտեմ, բայց մենք դա կպարզենք»։
