Կոշտա. Հայ-ադրբեջանական համաձայնությունների շնորհիվ բարելավվել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները

Երևանում այսօր անցկացվող եվրոպացի առաջնորդների հավաքը պատմական անվանելով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարեց, որ հայ-ադրբեջանական համաձայնությունների շնորհիվ բարելավվել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները։ Կոշտան խիզախ որակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը՝ նշելով, որ Հայաստանը ավելի է մոտեցել Եվրոպային, և դա «արժե տոնել»։
Անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին առաջին անգամ ոչ եվրոպական պետության՝ Կանադայի վարչապետի մասնակցությանը՝ Կոշտան նշեց, որ Կանադան կիսում է Եվրոպայի տեսլականը։ «Եվրոպան պետք է կանգնի միջազգային իրավունքի պաշտպանության առաջնագծում՝ հետևելով ՄԱԿ-ի Խարտիային։
Կանադան ևս ցանկանում է ստեղծել կարգ, որ հիմնված է միջազգային իրավունքի վրա»,— ասաց նա։ Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Այս տարվա գագաթնաժողովի կարգախոսն է՝ «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»։
