Իրանում մահապատժի ենթարկվել են հունվարյան բախումների երեք մասնակից, ըստ պաշտոնական տվյալների

Իրանում մահապատժի են ենթարկվել հունվարին տեղի ունեցած բախումների երեք մասնակիցներ։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղումով Իրանի դատական համակարգի պաշտոնական Mizan Online կայքին։ Ըստ Mizan Online-ի, Մաշհադ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներ Մեհդի Ռասուլի և Ռեզա Միրի հռչակվել են որպես «Մոսադ»-ի գործակալներ և ներկայացվել են անվտանգության ուժերի ծառայողներից մեկի մահվան համար պատասխանատու։
Պաշտոնական աղբյուրների տեղեկացմամբ, մահապատժի է ենթարկվել նաև Մաշհադում հրահրված անկարգությունների գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Էբրահիմ Դոլաթաբադի։ Նրանց պնդմամբ՝ Դոլաթաբադիի կազմակերպած գործողությունների հետևանքով անվտանգության ուժերի մի շարք ծառայողներ են զոհվել։
Իրանը շարունակում է մնալ մահապատիժ կիրառող առաջատար պետություններից մեկը՝ այդ ցուցանիշով զիջելով միայն Չինաստանին։ Նորվեգիայում գործող «Իրանի մարդու իրավունքների կենտրոնի» տվյալներով, 2025 թվականին իսլամական հանրապետությունում 1500 մահվան դատավճիռ է ի կատար ածվել։
