Թրամփ․ եթե Իրանը չհամաձայնի պայմաններին, ռմբակոծությունները կշարունակվեն ավելի մեծ ծավալով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իրենց ներկայացրած պայմաններին, «ռմբակոծությունները, ցավոք սրտի, կշարունակվեն ավելի մեծ ծավալով ու ինտենսիվությամբ»։ Նա գրառումը հրապարակել է Truth Social սոցիալական հարթակում։
Թրամփը հավելել է, որ եթե ենթադրենք՝ Իրանը կհամաձայնի կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ «սա, իհարկե, մեծ ենթադրություն է», ապա իր խոսքերով արդեն «լեգենդար դարձած» «Էպիկական ցասում» գործողությունը կարելի կլինի ավարտված համարել։ Նրա պնդմամբ՝ Իրանի ծովային շրջափակումը «հնարավորություն կտա բացել Հորմուզի նեղուցը բոլորի, այդ թվում՝ Իրանի համար»։
Թրամփը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ պայմանների մասին է խոսքը կամ ինչ պայմանավորվածություններ ունի նկատի։ Նրա ձևակերպմամբ՝ գործողությունների շարունակությունը կամ ավարտը պայմանավորված է Իրանի արձագանքով։
