Թրամփն ու ֆոն դեր Լայենը հեռախոսազրույցից հետո հայտարարեցին՝ Իրանը երբեք չի կարող ունենալ միջուկային զենք

Նախօրեին անցկացրած հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեցին, որ համակարծիք են՝ Իրանը երբեք չի կարող ունենալ միջուկային զենք։ Սոցցանցում արված գրառմամբ Թրամփը նշեց, որ զրուցակցի հետ քննարկվել են «շատ թեմաներ», և ընդգծեց.
«Մենք լիովին միասնական ենք այն հարցում, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»։ Ֆոն դեր Լայենը առանձին գրառմամբ վերահաստատեց նույն դիրքորոշումը։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի ձևակերպման՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն համակարծիք են, որ «սեփական ժողովրդին սպանող ռեժիմը» չի կարող ունենալ այնպիսի զինատեսակ, որը կարող է սպանել միլիոնավոր մարդկանց։
Միաժամանակ հաղորդվում է, որ Թեհրանում այժմ ուսումնասիրում են Պակիստանի միջնորդությամբ ներկայացված, պատերազմն ավարտելու ամերիկյան առաջարկությունը։ Պաշտոնական արձագանք այս փուլում դեռ չկա։
