Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաղթել է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հաղթել է Իրանին։ Նրա խոսքով՝ «Կարծում եմ՝ մենք հաղթել ենք։ Մենք շարքից հանել ենք նրանց նավատորմը, նրանց օդուժը, ոչնչացրել ենք նրանց հակաօդային պաշտպանությունը, ոչնչացրել ենք ամեն ինչ։ Ռազմական տեսանկյունից՝ մենք լիովին ազատորեն ենք շարժվում։
Նրանք պարզապես խանգարում են Հորմուզի նեղուցում նավագնացությանը»։ Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Եվրոպան, Կորեան, Ճապոնիան և Չինաստանը ստիպված կլինեն միջամտել Հորմուզի նեղուցի բացման հարցում։ «Մենք չենք օգտագործում Հորմուզի նեղուցը. մեզ այն հարկավոր չէ»,- նշել է նա։
Հարցին, թե Իսրայելը պատրաստ կլինի՞ ավարտել պատերազմը, երբ ԱՄՆ-ն պատրաստ լինի, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո։ Մենք երկուսս էլ նույն բանն ենք ուզում. մենք հաղթանակ ենք ուզում»։ Նա նաև հավելել է. «Ես չեմ ուզում զինադադար հայտարարել։ Զինադադար չես հայտարարում, երբ բառացիորեն ոչնչացնում ես մյուս կողմին»։
