Թրամփը կարճ դադար է հայտարարում Հորմուզի «Ազատություն» գործողությունում, շրջափակումը կմնա ուժի մեջ

Հորմուզի նեղուցի վերաբացման «Ազատություն» գործողությունը կարճ ժամանակով կդադարեցվի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ Իրանի հետ համապարփակ համաձայնագրի հասնելու ուղղությամբ «մեծ առաջընթաց» կա։ Թրամփը միաժամանակ շեշտել է, որ շրջափակման ռեժիմը ուժի մեջ է մնում.
«Մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ, չնայած «Շրջափակումը» կմնա լիարժեք ուժի մեջ, «Ազատություն» նախագիծը կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու, թե արդյոք համաձայնագիրը կարող է վերջնականապես կնքվել և ստորագրվել»,— գրել է նա սոցիալական ցանցերում։ Սպիտակ տունը առայժմ չի պարզաբանել, թե ինչպիսի առաջընթաց է գրանցվել և որքան ժամանակ կտևի դադարն։
Նախքան պատերազմը Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը։ Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ում նավթի գինը նվազեց 2,30 դոլարով և մեկ բարելի համար իջավ 100 դոլարից ցածր։
