Էներգետիկ ճգնաժամը խաթարում է Իտալիայի պաշտպանական ծախսերի մեծացման պլանները

Իտալիան կարող է ի վիճակի չլինել նախատեսվածի համաձայն ավելացնել պաշտպանական բյուջեն, նշվում է կառավարության հրապարակած փաստաթղթում։ Պատճառների թվում են տնտեսական և հանրային միջոցառումների ֆինանսավորման աճող դժվարությունները, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին սրընթաց բարձրացող էներգետիկ ծախսերը։
Փաստաթղթից պարզ է դառնում, որ կառավարությունը վերանայում է մակրոտնտեսական հաշվարկները. նախօրեին կրճատվել է տնտեսական աճի կանխատեսումը, իսկ բյուջեի դեֆիցիտի և պետական պարտքի գնահատականները բարձրացվել են։ Բազմամյա բյուջետային ծրագրով նախատեսվում է, որ պետությունը պետք է օժանդակի ընտանիքներին և բիզնեսին էներգետիկ շոկի պայմաններում՝ ուղղելով ռեսուրսներ սոցիալ-տնտեսական ճնշումների մեղմացմանը։
«Արդյունքում, անհրաժեշտ կլինի վերասահմանել մեր առաջնահերթությունները՝ պլանավորված ծախսերն ուղղելով այլ ոլորտների, այդ թվում՝ պաշտպանության», բյուջեի ծրագրի նախաբանում գրել է էկոնոմիկայի նախարար Ջանկառլո Ջորգետին։ Այդ նկատմամբ կառավարությունը ազդարարում է ծախսերի կառուցվածքի ճշգրտումներ՝ առկա սահմանափակումների պարագայում։
Փաստաթղթում հիշեցվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչից հետո Իտալիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, հանձնառություն է ստանձնել պաշտպանական ծախսերը մինչև 2035 թվականը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսին։ Սակայան ներկայիս էներգետիկ և ֆինանսական ճնշումները կարող են խոչընդոտել այդ նպատակին հասնելու համար նախատեսված ընթացիկ քայլերը։
