Զելենսկին Երևանում հայտարարեց. «Պուտինին պետք է մղենք դեպի դիվանագիտություն»

Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով առաջին անգամ է Հայաստանում, հայտարարեց. «Պուտինին պետք է մղենք դեպի դիվանագիտություն»։ Զելենսկին ընդգծեց, որ «այս ամռանը Պուտինը պիտի որոշի, թե ինչ է անելու՝ ավելի է ընդլայնելու պատերազմը, թե անցնելու է դիվանագիտությանը», և կոչ արեց եվրոպացի առաջնորդներին առաջ մղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը։
Ըստ նրա, սահմանափակումները պետք է ուղղվեն ռուսական նավթարդյունաբերության, ռազմարդյունաբերության և բանկային համակարգի դեմ։ Մոսկվայում մայիսի 9-ին առանց ռազմական տեխնիկայի նախատեսված շքերթի մասին խոսելով՝ Զելենսկին ասաց. «Առաջին անգամ է, որ նրանք չեն կարողանում ռազմական տեխնիկայով անցկացնել շքերթը, որովհետև վախենում են, որ դրոնները կբզզան Կարմիր հրապարակի վերևում»։
«Սա նշանակում է, որ նրանք հիմա ուժեղ չեն, այդ պատճառով մենք պետք է շարունակենք ճնշումը՝ պատժամիջոցների միջոցով»,— հավելեց Ուկրաինայի նախագահը՝ շեշտելով, որ ճնշումը պետք է չթուլանա, մինչև դիվանագիտական ուղիները դառնան իրական ընտրություն։
