Գրիգորյան–Գրոնո հանդիպում. շեշտվել են ֆոն դեր Լայենի ներդրումային կոչերը, քննարկվել է անվտանգությունը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրակարգային մի շարք հարցեր՝ ներառյալ վերջին քաղաքական զարգացումներն ու անվտանգային թեմաները։
Գրիգորյանն ու Գրոնոն կարևորել են օրերս Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես նաև Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը՝ ընդգծելով դրանց նշանակությունը երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի համար։ Հանդիպմանը առանձնապես ուշադրություն է հրավիրվել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հնչեցրած դիտարկումներին, որոնցով եվրոպական ընկերություններին խրախուսվում է ներդրումներ իրականացնել Հայաստանում։
Կողմերը շեշտել են այդ ուղերձների կարևորությունը երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից։ Գրիգորյանն ու Գրոնոն քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը՝ փոխանակելով գնահատականներ և դիտարկումներ ընթացիկ մարտահրավերների շուրջ։
