Արաղչի. Հորմուզի զարգացումները ցույց են տալիս՝ քաղաքական ճգնաժամի ռազմական լուծում չկա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարում է, որ Հորմուզի իրադարձությունները հստակ ցույց են տալիս՝ քաղաքական ճգնաժամի ռազմական լուծում չկա։ Նա X-ում գրել է, որ բանակցությունները առաջընթաց են արձանագրում Պակիստանի բարեհամբույր ջանքերի շնորհիվ և զգուշացրել է ԱՄՆ-ին, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններին, չներքաշվել «չարամիտների» կողմից «ճահճի» մեջ։
Արաղչին իր գրառման մեջ նաև նշել է. «‘Ազատություն’ նախագիծը փակուղի է»։ Էմիրությունների իշխանությունները նախօրեին հայտարարել էին, որ երկրի հակաօդային պաշտպանությունը կարողացել է չեզոքացնել Իրանից արձակված հրթիռներ։ Երակատվությանը զուգահեռ լարվածությունը շարունակվել է նաև ծովային ուղղությամբ։
Դրան համընթաց, իրանական հարվածային անօդաչու թռչող սարքը քիչ առաջ թիրախավորել է ԱՄԷ տարածքում գտնվող Ֆուջեյրա քաղաքի նավթային համալիրը։ Արաղչու շեշտադրումը, որ ռազմական ելք չկա, ուղեկցվում է բանակցությունների մասին հիշատակումներով, մինչ տարածաշրջանում գրանցվող միջադեպերը պահպանում են լարվածությունը Հորմուզի շուրջ։
