Արաղչին Մոսկվայում է՝ Պուտինի հետ բանակցությունների համար

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Արաղչին ընդգծել է, որ Պուտինի հետ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու պատերազմի զարգացումները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում գտնվելու ընթացքում Իրանի արտգործնախարարը նախատեսում է հանդիպել Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Իրան–Ռուսաստան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։
Միացյալ Նահանգներում, այս ֆոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել էր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների նախատեսված այցը Պակիստան՝ մասնակցելու Իրանի հետ խաղաղ բանակցություններին։ Թեհրանը հայտարարել էր, որ իր թիմը չի հանդիպի ամերիկացի բանակցողների հետ և իր մոտեցումները կփոխանցի Պակիստանի միջոցով։
Արաղչու մոսկովյան այցը, ըստ իրանական աղբյուրների, ուղղված է ռուսական ղեկավարության հետ ուղղակի շփումներին և ընթացիկ օրակարգի լայն շրջանակի քննարկմանը՝ ներառյալ երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները։
