Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Ռոբերտա Մեցոլան Երևանում են՝ EPC 8-րդ գագաթնաժողովի համար

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձր հյուրերին դիմավորել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում նաև մի շարք երկրների առաջնորդներ։ Նշվում են Ռումինիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի, Հունաստանի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահները, ինչպես նաև Մոնակոյի Իշխանապետության իշխանը։
Երևանում են նաև Կանադայի, Միացյալ Թագավորության, Չեխիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Լիտվայի, Սերբիայի, Ֆինլանդիայի, Լյուքսեմբուրգի, Վրաստանի, Էստոնիայի, Կոսովոյի, Լիխտենշտայնի, Անդորրայի և Բելգիայի վարչապետները։ Հայաստանը հյուրընկալում է EPC-ի 8-րդ գագաթնաժողովը, որի կապակցությամբ մայրաքաղաքում համախմբվել են եվրոպական կառույցների ղեկավարներ և մի շարք երկրների բարձր մակարդակի ներկայացուցիչներ։
