ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարում է Իրանին պատկանող «մոտ կես միլիարդ» կրիպտոարժույթի բռնագրավման մասին, Թեհրանը հերքում է ճգնաժամը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը բռնագրավել է Իրանին պատկանող «մոտ կես միլիարդ» կրիպտոարժույթ։ Նրա պնդմամբ՝ տնտեսական ճնշումների և իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակման համակցված ազդեցությունը Իրանի կառավարությանը արդեն «ճգնաժամի» մեջ է դրել։
Բեսենթը հավելել է, որ կիրառվող միջոցառումները մշտական վնաս կհասցնեն Իրանի տնտեսությանը։ Նա չի մանրամասրել բռնագրավման թվերը՝ օգտագործելով «մոտ կես միլիարդ» ձևակերպումը։ Թեհրանում, սակայն, համաձայն չեն այդ գնահատականների հետ։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցցանցում գրել է, որ տնտեսական ճնշումը «խնդիրներ» չի ստեղծում Իրանի համար՝ ընդգծելով, որ «մինչ այժմ իրանական նավթահորերում պայթյուններ չեն եղել» և երկիրը պատրաստ է դիմանալ տնտեսական ճնշմանը առնվազն ևս 30 օր։ Ղալիբաֆը նաև քննադատել է Բեսենթին՝ պնդելով, թե նա Դոնալդ Թրամփին վատ խորհուրդներ է տալիս։
«Ահա այսպիսի անհեթեթ խորհուրդներ էր ԱՄՆ վարչակազմը ստանում Բեսենթի նման մարդկանցից, որոնք ևս առաջ են մղում շրջափակման տեսությունը և արդյունքում նավթի գինը բարձրացրել մինչև 120 դոլարից ավելի։ Հաջորդ կանգառը՝ 140 դոլարն է։ Խնդիրը տեսությունը չէ, այլ մտածելակերպը»,— գրել է նա։
Կողմերի հակասող հայտարարությունները ընդգծում են, որ Վաշինգտոնի քայլերի ազդեցության շուրջ գնահատականները կտրուկ տարբեր են. ԱՄՆ կողմը խոսում է խորացող ճգնաժամի և երկարաժամկետ վնասների մասին, մինչդեռ Թեհրանը հերքում է վնասի չափը և հայտարարում դիմակայելու պատրաստակամության մասին։
