Culture & SocietyAI EnhancedSource: 1in.am
Աղավնավանքում ավտոմեքենան կամրջից ընկել է գետը. տուժածներ չկան
Մայիսի 7-ի ժամը 22:57-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն է հաղորդվել, որ Աղավնավանքում մեքենան բախվել է սյանին և կամրջից ընկել գետը. տուժածներ չկան, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Մայիսի 7-ի ժամը 22:57-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք բնակավայրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. ավտոմեքենան բախվել է սյանը, ապա կամրջից ընկել գետը։ Տուժածներ չկան, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարների տվյալներով՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել գետը։ Փրկարարները հոսանքազրկել են մեքենան, փակել գազի բալոնի փականը և վերամբարձ կռունկի օգնությամբ այն դուրս բերել գետից։
