Ալիևն ու Կալլասն Բաքվում քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և խաղաղության գործընթացը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Բաքվում ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի գլխավորությամբ։ Հանդիպմանը, ըստ հաղորդվածի, անդրադարձ է եղել Հայաստան–Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության գործընթացին։
Քաղաքական քննարկման ընթացքում Ալիևը կարևորել է Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ նշելով Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային կապերի հաստատումը։ Այցի օրակարգում եղել է նաև ԵՄ–Ադրբեջան համագործակցության ապագան մի շարք առանցքային ոլորտներում՝ ներառյալ էներգետիկա, կապ, անվտանգություն և առևտուր։
Ալիևը ընդգծել է, որ Եվրամիությունն Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է, և շեշտել է Ադրբեջանի դերը որպես ԵՄ-ի հուսալի գործընկեր էներգետիկ անվտանգության ոլորտում։
